Ֆուտբոլի աշխարհում մենք սովոր ենք տեսնել դասական մրցաշարային աղյուսակներ՝ թիմերի անուններ, միավորներ, հաղթանակներ, պարտություններ և այլն: Սակայն Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց կոտրել այս ստանդարտը՝ ստեղծելով աղյուսակ եղանակի տեսության ոճով:
Լեհաստանի Էկստրակլասայի (լիգայի) սոցիալական ցանցերում ներկայացվեց յուրահատուկ աղյուսակ, որտեղ թիմերի դիրքերը խորհրդանշում էին ջերմաստիճաններ: Զրո աստիճան գրանցվել էր «Լեխ» Պոզնանի մոտ, որն այժմ լիգայի առաջատարն է: Մնացած թիմերի «ջերմաստիճանը» ցույց էր տալիս նրանց հետամնացությունը՝ իջնելով մինչև -28 աստիճան։
Աղյուսակի վերջում նշված էր, որ «ջերմացում» սպասվում է 2025 թվականի հունվարի 31-ին՝ երբ կվերսկսվի առաջնությունը:
Այս «եղանակային աղյուսակը» բաժանեց ֆուտբոլասերներին երկու խմբի. ոմանք գնահատեցին ստեղծագործական մոտեցումը, իսկ մյուսները քննադատեցին՝ դժվար ընկալման պատճառով:




























































