Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 2024 թվականի Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում մեքսիկական «Պաչուկայի» դեմ խաղում (3:0) դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, բացառիկ ձեռքբերում է սահմանել մադրիդյան ակումբի կազմում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մբապեն դարձավ երրորդ խաղացողը վերջին 10 տարում, որը գոլ է խփել «Ռեալի» կազմում իր առաջին երկու եզրափակիչներում։ Նախկինում այս նվաճմանը հասել էին Գարեթ Բեյլը (2014 թ․) և Մարկո Ասենսիոն (2017 թ․):
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։





















































