Transfer News Live-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է վաճառել թիմի երկու աստղային պաշտպանների։ Խոսքը Դավիդ Ալաբայի և Էդեր Միլիտաոյի մասին է։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբում անհանգստացած են խաղացողների պարբերաբար կրկնվող վնասվածքներով։ Նոյեմբերին բրազիլացին խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, նույն վնասվածքի պատճառով նա բաց թողեց գրեթե ողջ նախորդ մրցաշրջանը: Ալաբան իր հերթին նույն վնասվածքով արդեն մեկ տարի է բացակայում է «սերուցքայինների» շարքերից։
Նշենք, որ Միլիտաոյի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ Ալաբայինը՝ մինչև 2026 թվականի կեսերը:
























































