«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել թիմի դարպասապահ Ինյակի Պենայի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Գաբրիել Սանսը։
Իսպանացին դարձավ «կապտանռնագույնների» հիմնական դարպասապահը Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքից հետո։ Պենայի պայմանագրի ժամկետը լրանում է ընդամենը մեկուկես տարուց, ուստի նրա ապագան անորոշ էր համարվում։
Գաբրիել Սանսի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը թույլ է տվել երկարաձգել պայմանագրի ժամկետը 25-ամյա խաղացողի հետ։
Ինյակի Պենյան ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ բաց թողնելով 19 գոլ և 6 անգամ մաքուր պահել թիմին։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստն անցկացրել է 39 հանդիպում Լի լիգայի գրանդի հենակետում։