Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին մտածում է այլ խաղացողով փոխարինելու մասին, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը Չուամենիից բաժանվելու դեպքում կփորձի ձեռք բերել «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին։
Հնարավոր տրանսֆերը դժվար կլինի իրագործել, քանի որ Ֆերնանդեսը գործող պայմանագիր ունի «ազնվականների» հետ, որը նախատեսված է մինչև 2032 թվականի կեսերը:
Transfermarkt-ը 23-ամյա Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։