Ըստ Football-italia-ի, առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ատալանտան» «Չելսիից» ձեռք կբերի կիսապաշտպան Մարիո Պաշալիչին:
25-ամյա խորվաթ ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս Բերգամոյի ակումբում: «Ատալանտայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են Մարիոյի խաղից և պատրաստ են գնել նրա ամբողջական տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ վերջերս ArmSport-ը անդրադարձել էր Մարիո Պաշալիչին Ֆուտբոլային սկաուտ շարքում։