«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը կարծում է, որ Լա Լիգայի մրցաշրջանը, որն ընդհատվել է կորոնավիրուսի պատճառով, պետք է ավարտվի ժամանակից շուտ, իսկ հաջորդ առաջնությունից`լիգան ընդլայնվի մինչև 22 ակումբների:
«Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք իրավիճակը, թե քանի խաղ է անցկացվել, արդար կլինի առաջնությունը ավարտել ժամկետից շուտ: Բոլոր թիմերը մնում են, ոչ ոք դուրս չի գալիս, բայց Սեգունդայի երկու թիմեր բարձրանում են Լա Լիգա, և 22 թիմերի առաջնություն կլինի», — մեջբերում է նախկին ֆուտբոլիստին AS-ը:
Ներկայումս Լա Լիգայում խաղում է 20 թիմ: Մրցաշարային աղյուսակը 27 տուրից հետո գլխավորում է «Բարսելոնան»՝ 58 միավորով: