Բելառուսի առաջնության 3-րդ տուրի վերջին խաղում «Իսլոչը» ընդունել էր «Սլուցկին» (2:3):
Հանդիպման հաղթական գոլի հեղինակը 74-րդ րոպեին դարձավ Աբդուլ Գաֆարը: Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Սլուցկի» ֆուտբոլիստ Մարատ Բուրաևը:
«Սլուցկը» վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: «Իսլոչը» ունի նույնքան միավոր, սակայն, հավելյալ ցուցանիշներով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: