«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ լոնդոնյան թիմից։
Ինչպես հայտնում է Caught Offside-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան» և պատրաստ է հունվարին վարձակալել նրան: Նշվում է, որ «Չելսին» հակված է բաժանվել ֆուտբոլիստից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուդրիկով հետաքրքրված են «Վեսթ Հեմը», «Աստոն Վիլան» և «Մարսելը»:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մուդրիկը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի հունվարին՝ հեռանալով «Շախտյորից»։