«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (5:1):
«Գոհ եմ 5 գոլերից։ Արդեն ասել եմ՝ շատ ուրախ եմ, որ նոյեմբերյան կղանքն ավարտվեց և եկավ դեկտեմբերը։ Այսօր մեզ Լևանդովսկին անհրաժեշտ չէր, իսկ նրան պետք էր հանգստանալ: Ֆերրանը լավ հանդիպում անցկացրեց», — Հանսի Ֆլիկի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
«Բարսելոնան» 37 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» երկրորդն է՝ 33 միավորով։