Բելառուսի առաջնության 3-րդ տուրի խաղում «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Մինսկին» և վաստակած 9 միավորով գլխավորեց առաջնության մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման առաջին գնդակը 21-րդ րոպեին խփեց տանտերերի կիսապաշտպան Ալեքսեյ Նոսկոն։ Խաղավարտին մոտ Ուզբեկստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ջասուրբեկ Յախշիբոևը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայկ Մուսախանյանը, ով 70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։ 22-ամյա ֆուտբոլիստը ունի Բելառուսի և Ֆրանսիայի քաղաքացիություն։
«Մինսկը» 6 միավորով կիսում է 2-5-րդ հորիզոնականը։
Այսօր, եթե «Իսլոչը» կարողանա հաղթանակ տանել «Սլուցկի» նկատմամբ, ապա կհավասարվի միավորներով «Էներգետիկին»։