«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն կարող է կարիերան շարունակել Լա լիգայում, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Նշվում է, որ մադրիդցիները արդեն տրանսֆերային հարցում են կատարել Դալոյի վերաբերյալ, և սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 50 միլիոն եվրո:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը մանկունյացիների կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Դիոգուի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Դալոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Պորտուից» 2018 թվականին։
























































