«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն գիտակցության է եկել «Ինտերի» դեմ Ա Սերիայի 14-րդ տուրի հանդիպման ժամանակ խաղադաշտում գիտակցությունը կորցնելուց հետո։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցում ֆուտբոլիստը գիտակցության է եկել, նրա սիրտը կանոնավոր կերպով բաբախել է։ Նշվում է, որ մոտ ապագայում Բովեն բժիշկների խիստ հսկողության տակ կլինի։ Կարևոր է համոզվել, որ երիտասարդ խաղացողի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆիորենտինա» — «Ինտեր» հանդիպումը հետաձգվել է։ Էդուարդո Բովեն «Ֆիորենտինա» է տեղափոխվել «Ռոմայից» վարձավճարով օգոստոսի վերջին: