21-ամյա հոկեիստ Անդրեյ Ալտիբարմակյանը կարիերան կշարունակի NHL-ի՝ «Չիկագո Բլեքհոկս» ակումբում: Հյս. Ամերիկան ներկայացնող թիմի հետ հայազգի մարզիկը 2 տարվա պայմանագիր է կնքել:
«Սոչիի» կազմում Ալտիբարմակյանը 2018/19 մրցաշրջանում 92 հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում 10 գոլ ու 16 գոլային փոխանցում կա:
«Մենք ասացինք, որ կընդունենք ու կհարգենք նրա ցանկացած որոշում: Անդրեյը երեկ զանգահարեց ինձ ու ասաց, որ որոշել է իր փորձել է իր ուժերը փորձել NHL-ում: Ակումբը գնահատում է նրա նման անկեղծ վերաբերմունքն ու հաջողություն է մաղթում հետագա կարիերայում»,- ասել է «Սոչիի» գործադիր տնօրեն Սերգեյ Վորոպաևը: