Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի մարոկկացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի մասին։
«Բրահիմը լիովին ապաքինվել է վնասվածքից։ Նա հիանալի մարզավիճակում է։ Դիասը կարող է խաղալ որպես հարձակվող, ինչպես նաև օգնել կիսապաշտպանությունում: Նա շատ, շատ կարևոր է մեզ համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































