«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել միանգամից թիմի երկու դարպասապահներին՝ Գիորգի Մամարդաշվիիլիի առաջիկա տրանսֆերի համար, որը ամռանը կմիանա մերսիսայդցիներին։ Այս մասին հայտնում է Caughtoffside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պատրաստ է հրաժեշտ տալ ոչ միայն պահեստային դարպասապահ Քուիվին Կելեհերին, այլև թիմի առաջին դարպասապահ Ալիսոն Բեքերին։
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի դարպասապահի համար, որը հաջորդ մրցաշրջանում կմիանա «կարմիրներին», արդեն իսկ «Վալենսիային» վճարվել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ավելի վաղ հաղորդվում էր , որ «Չելսին» դիտարկում է Կելեհերի ձեռքբերման տարբերակը :