«Բարսելոնան» 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանում կրկին փորձելու է ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսին: Այս մասին վստահեցնում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Ալվարեսը։
Լրագրողը վստահեցնում է, որ իր աղբյուրը բացառիկ տեղեկություն է տարածում՝ նշելով, որ Ուիլյամսը կատալոնացիների առաջնահերթ նպատակներից է:
«Բարսելոնան» արդեն իսկ հետաքրքրված էր իսպանացու ծառայություններով, սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ուիլյամսը որոշում էր կայացրել մնալ «Ատլետիկում»։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իսպանացին դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։






















































