Ֆարերյան կղզիների հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա հանդիպումներին կգլխավորի Էյդուն Կլակստեյնը։ Այս մասին տեղեկացնում է Ֆարերյան Ռադիոն։
51-ամյա մարզիչն այդ պաշտոնում փոխարինում է շվեդ Հյոկան Էրիկսոնին, ով շուրջ 5 տարի գլխավորում էր ֆարերների հավաքականը։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանում անցկացրած նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է ստացել 32-ամյա կիսապաշտպան Հալուր Հանսոնը, ով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի այսօրվա հանդիպումը։
Կլակստեյնը հույս ունի, որ Ֆարերյան կղզիների ընտրանին կմնա Լիգա C-ում՝ վաստակելով գոնե մեկ միավոր առաջիկա երկու խաղերում։
Ֆարերյան կղզիներն այս մրցափուլում թե՛ Հայաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքի են խաղացել։
C լիգայի 4-րդ խմբի աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝