«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Միլանի «Ինտերի» երեք ֆուտբոլիստների ցանկանում է տեսնել իր թիմում։
«Ման․ Սիթին» աչքադրել է Լաուտարո Մարտինեսին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ ակումբներ։
Tuttosport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլան հետաքրքրված է նաև Միլան Շկրինիարի և Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որի համաձայն՝ «Ինտերը» պատրաստ է հրաժարվել Միլան Շկրինիարից։ Սլովենացու վաճառքի շնորհիվ «ներաձուրիները» ցանկանում են փակել կորոնավիրուսի պատճառով ստեղծված ֆինանսական բացերը։