«Մալագայի» երիտասարդ ձախ եզրային հարձակվող Անտոնիո Կորդերոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան», պատանու գործող պայմանագրի ժամկետը «Մալագայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Կորդերոն Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը երիտասարդ իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։