«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկու ծառայություններով, հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին դժգոհ է ակումբում ունեցած իր դերից՝ խաղաժամանակի սղության պատճառով։ Նշվում է, որ իրավիճակին շատ ուշադիր հետևում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը, եթե նա հասանելի լինի առաջիկա տրանսֆերային պատուհաններին։
Ընթացիկ մրցաշրջանում Նկունկուն «ազնվականների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆրնսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո: