Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է euro-football-ը։
Լա Լիգայի 13-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4:0) ծանր վնասվածք էր ստացել «սերուցքայինների» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ Այդ կապակցությամբ մամուլում լուրեր հայտնվեցին ակումբի լեգենդ Սերխիո Ռամոսի հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Իսպանացին ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Սակայն, ըստ վերջին տեղեկությունների, «Ռեալը» չի պատրաստվում Ռամոսին վերադարձնել հարազատ ակումբ։ Նշվում է, որ մադրիդյան գրանդը այս պահին դիտարկում է երեք կենտրոնական պաշտպանների՝ Այմերիկ Լյապորտի («Ալ-Նասր»), Ջոնաթան Տայի (Լևերկուզենի «Բայեր») և Կոստելյո Լյուկեբայի («Լայպցիգ») տարբերակները: