Մադրիդի «Ռեալը» ակտիվացրել է իր հետաքրքրությունը «Ալ-Նասրի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Այմերիկ Լապորտի նկատմամբ՝ Էդեր Միլիտաոյի ծանր վնասվածքի ֆոնին, որի պատճառով բրազիլացին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» ցանկանում են, որ իսպանացի ֆուտբոլիստը խզի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Ընթացիկ մրցաշրջանում Լապորտը «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt- պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
























































