Նոյեմբերի լույս 10-ի գիշերը կայացավ MLS-ի փլեյ-օֆֆի 1/8-րդ եզրափակչի երրորդ հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» ընդունել էր «Ատլանտա Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Թիմերի միջև կյացած նախորդ երկու հանդիպումներից հետո հաշիվը հավասար է՝ 1:1: Փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ինտեր Մայամին» հաղթեց 2։1 հաշվով, օրեր անց «Ատլանտան» ճիշտ նույն հաշվով հաջողության հասավ և դիմակայությունը տեղափոխեց երրորդ՝ վճռորոշ հանդիպման։
Լիոնել Մեսսիի գլխով խփած գոլը բավական չեղավ «Ֆլամինգոների» համար, որը արգենտինացու կարիերայի 850-րդ, իսկ գլխով խփած 28-րդ գոլն էր։
«Ատլանտան» դուրս է գալիս MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը կլինի «Օռլանդո Սիթին»: Ամերիկյան լիգայում մրցաշրջանն ավարտված է «Ինտեր Մայամիի» համար։
«Ինտեր Մայամի» — «Ատլանտա Յունայթեդ»՝ 2:3 (1:2, 1:1).
Գոլերը՝ Ռոխաս (17), Մեսսի (65) — Տիարե (19, 21), Սլիշ (76):