Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբի նախագահ Ժոան Լապորտային խնդրել է բոլոր ջանքերը գործադրել կանադացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելու համար, որը դեռ չի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ։
Ընթցիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։ Դեյվիսի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամռաը։ Transfermarkt-ը կանադացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։