Մադրիդի «Ռեալը» երկար ժամանակով Էդեր Միլիտաոյին կորցնելուց բացի, նաև որոշ ժամանակով չի կարողանա հույս դնել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի և իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի վրա։
Լրագրող Արանշա Ռոդրիգեսի տեղեկություններով՝ բրազիլացին ազդրի մկանային վնասվածք ունի և բաց կթողնի առնվազն մեկ ամիս։ Նշվում է, որ Լուկաս Վասկեսի մոտ նույնպես ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք, ինչի պատճառով իսպանացին կբացակայի մոտ 3 շաբաթով։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4:0) երկու խաղացողներն էլ վնասվածք ստացան և չկարողացան ավարտել հանդիպումը։