«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին 1960 թվականից ի վեր առաջին իսպանացին է, որը նվաճեց «Ոսկե գնդակը»: Այս թեմայով «քաղաքայինների» կիսապաշտպանը խոսել է France Football-ին տված հարցազրույցում։
«Իսպանիան երկար ժամանակ գերիշխում էր ֆուտբոլում: Չավին ու Ինիեստան շատ մոտ էին «Ոսկե գնդակին»։ Կարծում եմ՝ նրանք պատմության լավագույն կիսապաշտպաններն են, նրանք խաղացել են բոլոր ժամանակների ամենագերիշխող թիմերում՝ «Բարսելոնայում» և ամենահզոր Իսպանիայի հավաքականում։
Ակնհայտ է, որ ես չեմ ուզում ինձ համեմատել այս լեգենդների հետ, առավել ևս նրանց ժառանգորդը համարել ինձ: Կարծում եմ 10 կամ 20 տարի հետո ես ավելի հստակ կհասկանամ իմ դերը պատմության մեջ։ Հիմա ես նման եմ երեխայի, որը նայում է այս «Ոսկե գնդակին» և հարցնում. «Ինչպե՞ս»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում France Football-ը։
Հիշեցնենք, որ Ռոդրին 64 տարի անց առաջին իսպանացի ֆուտբոլիստն է, որը արժանացել է այս մրցանակին․ վերջին անգամ իսպանացիներից այս մրցանակը ստացել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը՝ 1960 թվականին։