Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը բացառիկ նվաճման է հասել «արքայական» ակումբի կազմում։
25-ամյա ուկրաինացին Լա լիգայի 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4:0) գոլային փոխանցում է կատարել Վինիսիուս Ժունիորին` դառնալով 21-րդ դարում «Ռեալի» առաջին դարպասապահը, որ կարողացել է նման նվաճման հասնել Իսպանիայի առաջնություններում։
Լունինից բացի մադրիդյան գրանդի որևէ այլ դարպասապահի չի հաջողվել գոլային փոխանցում կատարել Լա լիգայում՝ 21-րդ դարում։