Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել «Չելսիի» ուկրաինացի հարձակվող Միխայիլո Մուդրիկի գոլը Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» դեմ խաղում։
«Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում «ազնավականները» 8 անպատասխան գնդակ ուղարկեցին երևանյան թիմի դարպասը։
ԿԼ-ի ընթացիկ խաղարկությունում ուկրաինացի խաղացողը լոնդոնյան ակումբի կազմում արդեն հասցրել է դառնալ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։