Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված «Գանձասար» — «Փյունիկ» խաղից հետո (0:5) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է օրեր առաջ հարցազրույցով հանդես եկած ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի արտահայտած մտքերին։
«Մարզիչ, մասնագետ լինելուց զատ ես հայ եմ, հայ ֆուտբոլիստ եմ եղել, հայ երկրպագու եմ, հայկական ֆուտբոլի ներկայացուցիչ եմ և չեմ պատրաստվում պասիվ լինել։ Արմեն Նիկողոսյանը իրեն թույլ է տալիս վարկաբեկել «Շիրակի», «Փյունիկի» և «Ուրարտուի» նախագահներին։
Ես պատերազմ եմ հայտարարում այդ մոտեցմանն ու թքած ունեմ աշխատանքի վրա էլ, որակազրկման վրա էլ։ Թող փաստաբաններին հավաքեն իրենց շենքում և իմ բառերի մեջ փնտրեն, թե ինչի համար կարող են ինձ որակազրկել։ Պաշտպանելու եմ այն մարդկանց, որոնք ներդրում ունեն հայկական ֆուտբոլում, և պայքարելու եմ այն մարդկանց դեմ, որոնք կեղտոտում են մեր ֆուտբոլը»,- նշել է հայ մասնագետը։
Եղիշե Մելիքյանի ամբողջական ասուլիսը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։