Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հեռացման վտանգի տակ է, վստահեցնում է Relevo-ն։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում «Միլանից» (1:3) կրած պարտությունը, ինչպես նաև Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում ընթանալը ստիպել են ակումբի ղեկավարությանը մտածել Անչելոտիի հեռացման մասին։
«Ռեալում» չեն ցանկանում հեռացնել իտալացուն հենց մրցաշրջանի ընթացքում, սակայն չեն բացառում, որ նա կարող է զրկվել իր պաշտոնից՝ առաջիկայում կրկին վատ արդյունքներ գրանցելու պատճառով։
«Սերուցքայինները» նաև մտահոգված են Ջուդ Բելինգեմի համար, քանի որ անգլիացին վերջին շրջանում խաղում է ոչ իրեն հարմար դիրքերում։ «Ռեալում» նաև չեն հասկանում, թե ինչու են Արդա Գյուլերն ու Էնդրիկը ստանում քիչ խաղաժամանակ։























































