Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը վերջերս վերանորոգվել է։ Այժմ մադրիդյան ակումբը պատրաստվում է աճուրդով վաճառել անցյլում ակումբի լեգենդար խաղացողների պատկանող որոշ իրեր։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Այդ իրերի թվում է 24 պահարաններից բաղկացած հավաքածու, որն օգտագործել են որոշ լեգենդար խաղացողներ, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Դևիդ Բեքհեմը, Զինեդին Զիդանը, Սերխիո Ռամոսը, Կարիմ Բենզեման և Լուկա Մոդրիչը:
Պահարանների մեկնարկային գինը 10 հազար ֆունտ է, աճուրդը կսկսվի նոյեմբերի 12-ին։ Հավաքածուում ներառված է նաև Մադրիդի «Ռեալի» զինանշանով խճանկար, որի մեկնարկային գինը 12 հազար ֆունտ է։ Աճուրդում կվաճառվեն նաև ակումբին պատկանող այլ իրեր։