ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Միլանը», կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշառակ Իսպանիայում «Դանա» փոթորկի զոհերի։ Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:
«Այսօր երեկոյան «Սանտյագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» — «Միլան» խաղի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգվի «Դանա» փոթորկի զոհերի հիշատակը, որից տուժել են Իսպանիայի մի քանի շրջաններ», — ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժած շրջաններում ջրով լցվել են ճանապարհներ, վնասվել են տներ և մեքենաներ։ Մի քանի հարյուր մարդ արգելափակվել է ջրհեղեղի պատճառով։ Վալենսիայում մի քանի հազար տուն հոսանքազրկվել է: