Այսօր «Ջենոան» Ա Սերիայի 11-րդ տուրի խաղում չափազանց կարևոր հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ (1:0)։ Բայց այս խաղը կհիշվի նաև մեկ այլ նշանակալի իրադարձությամբ։
Մարիո Բալոտելին այսօր իր նորամուտն է նշել «Ջենոայի» կազմում։ Այս հանդիպումը նրա համար առաջինն էր Ա Սերիայում 1701 օր անց։
Բալոտելին փոխարինման է դուրս եկել խաղի 86-րդ րոպեին։ Նա առանձնապես արդյունավետ չէր իր գործողություններում, բայց, այնուամենայնիվ, կարողացավ իր անունը գրել հանդիպման վերջնական զեկույցում։ Ընդամենը 5 րոպեն բավական էր, որպեսզի Բալոտելին ստանա իր առաջին դեղին քարտը։
Հիշեցնենք՝ Բալոտելին ազատ գործակալի կարգավիճակում էր՝ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելով «Ջենոայի» հետ։