Սերիա Ա-ի 2024/25թթ․ խաղարկության 11-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Վենեցիային»։ «Ներաձուրիները» հաղթեցին մրցակցին նվազագույն հաշվով։
Խաղի միակ գոլը խփեց «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին «Վենեցիան» կարողացավ գրացել Յան Սոմերի պաշտպանած դարպասը, սակայն հանդիպման մրցավարը չեղարկեց գոլը VAR-ի միջոցով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց, սակայն հանդիպման մրցավար Մարիա Սոլեն չեղարկեց այն՝ VAR համակարգի օգնության պատճառով։
Հայ ֆուտբոլիստն առաջին խաղակեսում ևս մեկ գերազանց պահ ունեցավ, սակայն այդ դրվագում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Լաուտարո Մարտինեսի գոլը
Առաջին խաղակեսում Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․