Մադրիդի «Ռեալը» ցանկանում է առաջիկա ձմեռային տրանսֆրային պատուհանի ժամաանակ խորացնել թիմի պաշտպանությունը։ : Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբն ուսումնասիրում է չորս ֆուտբոլիստների՝ «Պալմեյրասի» 18-ամյա պաշտպան Վիտոր Ռեիսին, «Ալ-Նասրի» 30-ամյա Այմերիկ Լյապորտին , Լևերկուզենի «Բայերի» 28-ամյա պաշտպան Ջոնաթան Տային և «Լայպցիգի» 21-ամյա պաշտպան Կաստելյո Լյուկեբային։
Իսպանական առաջնությունում կայացած 11 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 24 միավոր և այժմ 2-րդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 6 միավորով։