Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել արգենտինական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ «Բոկա Խունիորսի» կազմում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 38-ամյա ֆուտբոլիստը զրուցել է արգենտինական ակումբի նախագահ Խուան Ռոման Ռիկելմեի և թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Գագոյի հետ, վերջինիս հետ ժամանակին խաղացել է Մադրիդի «Ռեալում»։
Հաղորդվում է, որ «Բոկա Խունիորսը» պատրաստ է Ռամոսին տարեկան վճարել մոտ 5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ռամոսն ամռանը «Սևիլիայից» հեռանալուց հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։