Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը մեկնաբանել է Ալեքսանդր Պետրակովին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու որոշումը։
«Կարծում եմ՝ Պետրակովը մեր ֆուտբոլին և երկրպագուներին հնարավորություն տվեց, որ թիմը կարողանա դուրս գալ եզրափակիչ փուլ, որ կարողանա լավ խաղալ»,- Դոխյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին։ Որոշումն կայացվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0:2)։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ պարտություն կրեց և կորցրեց Բ դիվիզիոն դուրս գալու հնարավորությունը։ Պետրակովը Հայաստանի հավաքականը գլխավորում է 2023 թվականի հունվարից։