Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Ֆրանկ Ռիբերին արձագանքել է 2024 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներին։
Մրցանակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։Միևնույն ժամանակ, շատ փորձագետներ և լրատվամիջոցները անհատական ամենահեղինակավոր մրցանակի համար պայքարում ֆավորիտ էին համարում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

Ռիբերին Instagram-i story բաժնում գրել «Ոսկե գնդակի» անունը և ավելացրել երեք ծիծաղող էմոջիներ։
Հիշեցնենք, որ ժամանակին Ռիբերին նույնպես վիճելի իրավիճակում չստացավ «Ոսկե գնդակը»։ 2013 թվականին մրցանակը ստացավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Լիոնել Մեսսին զբաղեցրեց երկրորդ տեղը։
Իսկ ինքը՝ Ռիբերին, ում շատերը համարում էին մրցանակի գլխավոր հավակնորդը։ քվեարկության արդյունքում զբաղեցրեց միայն երրորդ հորիզոնականը։
























































