Հայաստանի 3 ուժեղագույն բռնցքամարտիկները տպավորիչ հաղթական մեկնարկ ունեցան պրոֆեսիոնալ ռինգում։ Երևանում կայացած Ночь чемпионов IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Արթուր Բազեյանը պարտության մատնեց մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ էր ու մեծ առավելություն ուներ և 6-րդ ռաունդի վերջում նրա դիպուկ հարվածաշարի ժամանակ մրցավարը դադարեցրեց մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհեց Բազեյանին։
Շատ լավ մենամարտ անցկացրեց նաև Ռաֆայել Հովհաննիսյանը։ Վրացի Օթարի Գոգոբերաշվիլիին 23 ամյա Հովհաննիսյանը գերազանցեց և տակտիկապես և ֆիզիկապես։
Հատկապես շքեղ ստացվեց գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հաղթանակը։ Արդեն 2-րդ ռաունդում հուժկու հարվածաշարի շնորհիվ Չալոյանը ռինգի հատակին տապալեց Պակիստանի ներկայացուցիչ մինչև այդ անպարտելի Թեյմուր Խանին և դուրս եկավ IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։
Երեկոյի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթանակ տոնեց նաև վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը, որը հաղթեց դանիացի Կիմ Լյունգվիստին։
Լավ մենամարտ անցկացրեց նաև Բարեղամ Հարությունյանը, բայց ըստ մասնագետների Ղրղզստանի ներկայացուցչի հարվածներն ավելի մաքուր էին և հաղթանակը շնորհվեց նրան։