«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կիսել է իր կարծիքը նախկին թիմակից Ջեյդոն Սանչոյի վերաբերյալ, ով այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
«Սանչոն «խենթ է»: Տարօրինակ է, մենք միասին մարզվում էինք, և հետո նա հեռացավ, ես չեմ կարող հավատալ դրան: Երբեմն դա տեղի է ունենում, բայց նրա համար դա լավ քայլ էր:
Հիմա, եթե ուզում եք Սանչոյին ձեռք բերել, դուք պետք է վճարեք … Ես նույնիսկ չեմ ուզում իմանալ, թե որքան»,- մեջբերում է Դե Բրույնեին Goal-ը:
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է իր կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի վաճառքից վաստակել նվազագույնը 130 միլիոն եվրո։