«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նոր հարձակվող է ընտրել ամերիկյան ակումբի համար, հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լեոյի ընտրությունը կանգ է առել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի վրա, որը կատալոնական ակումբում այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում։
Նշվում է, որ Ֆատիի «Ինտեր Մայամի» տեղափոխությամբ անձաբ հետքրքրված է Մեսսին։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը ակումբի ղեկավարությանը խնդրել է զբաղվել իսպանացու տրանսֆերով։
Անսու Ֆատիի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։