Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Դանիլո Սոուզան կարծում է, որ Բելառուսի առաջնությունը պետք է դադարեցնել, հաղորդում է Gazet van Antwerpen-ը:
«Շոկային իրավիճակ է: ՖԻՖԱ-ն ակումբին հորդորել է դադարեցնել հանդիպումների անցկացումը, բայց դա ոչ մեկին չի հուզում:
Ամեն օր մտածում ենք վարակի մասին: Մարզումների ընթացքում միայն կարող ես մի փոքր լիցքաթափվել:
Սա իրական խենթանոց է: Մրցաշրջանի ավարտից հետո ես անպայման կհեռանամ այստեղից»,- ասել է Սոուզան:
Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը միակն է, որը դեռ շարունակում է իր ընթացքը:
«Դինամոն» 2 տուրից հետո միավորներ չի վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: