ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մոտ է ֆրանսիական գրանդի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հավատում է իսպանացի մասնագետի գլխավորությամբ ՊՍԺ-ի նախագծի հետագա զարգացմանը։
Էնրիկեի գործող պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ 54-ամյա մասնագետը ՊՍԺ-ն գլխավորել է 2023 թվականի հուլիսին։ Այս ընթացքում նա փարիզյան ակումբի հետ դարձել է Ֆրանսիայի առաջնության, Ֆրանսիայի գավաթի և Ֆրանսիայի սուպերգավաթի հաղթող։
Լիգա 1-ի այս մրցաշրջանի յոթ տուրից հետո ՊՍԺ-ն ունի 17 միավոր և երկրորդ տեղում է։


























































