Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար, միջազգային WKF Judge B կարգի մրցավար Արտյոմ Վասիլյանը ստացել է WKF Judge A կարգ։
Իտալիայի Վենետիկ քաղաքում ընթացող Աշխարհի կարատեի Մ21 առաջնությունում Արտյոմ Վասիլյանը հաջողությամբ հանձնելով մրցավարական որակավորման հերթական քննությունները՝ բարձրացրել է իր մրցավարական կարգը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանն էլ առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնելով մարզչական որակավորման քննությունները ` վերահաստատել է WKF միջազգային կարգի մարզչի կոչումը։



























































