Աշխարհի 7-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևը պատմել է, թե ով է իր թենիսային կուռքը։
«Թենիսում իմ կուռքը միշտ եղել է Ֆեդերերը։ Բայց ես նրա հետ արդեն շատ անգամ եմ հանդիպել ու դժվար է նրան կուռք կոչել։
Բայց եթե պետք է ինչ-որ մեկին ընտրել, ապա ես միշտ կընտրեմ Ֆեդերերին»,-Զվերևի խոսքն է մեջբերում essentiallysports.com-ը։
Նախորդ տարի Ալեքսանդր Զվերևն ու Ռոջեր Ֆեդերերը ցուցադրական խաղեր անցկացրին Լատինական Ամերիկայում։