Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ մրցաշրջանում կրեց իր 4-րդ պարտությունը՝ 0։3 հաշվով զիջելով Լոնդոնի «Տոտենհեմին»։
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության մեկնարկային 6 հանդիպումներում մանկունիացիներին հաջողվել է խփել ընդամենը 5 գոլ։
Ինչպես հաղորդում է Squawka-ն, սա ակումբային հակառեկորդ է վերջին 17 տարիների ընթացքում (2007/08 մրցաշրջանում 6 տուրից հետո խփվել էր 4 գոլ)։
Անգլիայի առաջնությունում կայացած 6 տուրերից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 7 միավոր և գտնվում են 12-րդ հորիզոնականում։



























































