«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է նախկին թիմակից Ռաֆայել Վարանի կարիերան ավարտելու որոշմանը։
«Լավ կարիերա, ֆուտբոլի լեգենդ: Շնորհակալ ենք եղբայր։ Հուսով եմ՝ շուտով կտեսնվենք»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում Վարանի գրառման մեկնաբանությունների բաժնում։
Հիշեցնենք, որ 31-ամյա Վարանի վերջին ակումբը եղել է իտալական «Կոմոն», որտեղ նա եկել է ազատ գործակալի կարգավիճակով։ Աստղային նորեկը լուրջ վնասվածք ստացավ իտալական թիմի կազմում իր առաջին հանդիպման ժամանակ և շարքից դուրս մնաց մրցաշրջանի մնացած հատվածում: Ֆրանսիացին ակումբի կազմում խաղացել է ընդամենը 23 րոպե։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Վարանը թիմակիցներ են եղել Մադրդի «Ռեալի» և «Մնաչեսթեր Յունայթեդի» կազմում։
























































