Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» մինչև 19 տարեկան պատանիների թիմի գլխավոր մարզիչ Հելգե Ռաշեի տանը, ով ավելի վաղ զոհվել էր ավտովթարի հետևանքով, հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիկ նյութեր: Այս մասին հայտնում է գերմանական BILD-ը:
Բունդեսլիգայի ակումբը հաստատել է 33-ամյա մարզչի մահը սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել նրա տանը:
Գերմանական այլ ակումբներ, այդ թվում՝ Դորտմունդի «Բորուսիան», իրենց ցավակցությունն են հայտնել սոցիալական ցանցերում՝ դեպքի մասին տեղեկանալուց հետո: Հաղորդվում է, որ սպիտակ Hyundai մակնիշի մեքենան, որը վարում էր Ռաշեն, բախվել է ծառին Դիցենբախի և Ռոդգաուի միջև գտնվող ճանապարհին, Ֆրանկֆուրտի հարավ-արևմուտքում:
BILD-ի տվյալներով՝ մարզչի մահից առաջ նրա դեմ սկսվել էր ոստիկանական հետաքննություն: Պնդվում է, որ խուզարկության թույլտվությունը տրվել է Ֆրանկֆուրտի շրջանային դատարանի կողմից՝ պոռնոգրաֆիկ բովանդակության տարածման կասկածանքով:




























































