Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրենթֆորդին»։ Խաղը կայացել է Լոնդոնի «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 3։1 հաշվով կամային հաթանակով։
Հանդիպման հաշիվն առաջին իսկ րոպեին բացել է «Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեմոն: Ութերորդ րոպեին «Տոտենհեմի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն հավասարեցրել է հաշիվը, իսկ 20 րոպե անց Բրենան Ջոնսոնը առաջ է մղել իր թիմին։ 85-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը: Նշենք՝ Սոն Հին Մինն այս խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակել է յոթ միավոր։ Անգելոս Պոստեկոգլուի սաները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում են: «Բրենթֆորդը» վեց միավորով 10-րդ տեղում է:
























































